Պահակից եմ իմացել․ Նորաշենի համայնքապետի լիազորությունները դադարեցվել են
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները ավագանու արձանագրության հիման վրա սեպտեմբերի 27-ից դադարեցվել են, ինչի մասին, արդեն նախկին համայնքապետի պնդմամբ, ինքն իմացել է պատահական, գյուղապետարան ուղարկված՝ մարզպետի կարգադրությունից։
«Պահակից եմ ես իմացել այդ մասին։ Նա մարզպետի կարգադրության մասին գրությունն է ստացել, այն էլ աշխատանքային ժամի ավարտից հետո։ Ըստ կարգադրության՝ արձանագրությունը ավագանին կազմել է սեպտեմբերի 10-ին, բայց ավագանու անդամներից մեկից ճշտել ենք, որ ոչ մի նիստ տեղի չի ունեցել։ Ենթադրում ենք, որ ավագանու անդամները գրություն են ուղարկել։ Բայց կարգն այսպես չի․ եթե համայնքի ղեկավարին ազատում են պաշտոնից, նախ կանչում են, պարզաբանում են, թե ինչն է հիմք հանդիսացել դրա համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին գյուղապետը՝ Նորայր Գրիգորյանը՝ նշելով, որ իր ազատումը համընկնել է արձակուրդ մեկնելու հետ։
Նորիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը փորձել է կապ հաստատել մարզպետի հետ, սակայն իրեն չի հաջողվել, փոխարենը հեռախոսազրույց է ունեցել նրա օգնականի հետ, որը հայտնել է, թե մարզպետը վիրավորված է իրենից։
«Դեկտեմբերին, երբ տեղի է ունեցել ընտրությունները, ես իրեն չեմ աջակցել, այլ աջակցել եմ նույն ՔՊ-ական իմ համագյուղացուն՝ Սերգեյ Ատոմյանին։ Ինքը դրանից վիրավորվել է։ Անընդհատ փորձել է համայնքապետարանի գործունեությանը խոչընդոտել, ավագանիների միջեւ միշտ լարվածություն է ստեղծել, տրամադրել է մեր դեմ»,- ասաց նախկին համայնքապետը։
Մինչ համայնքում նոր ընտրություններ անցկացնելը՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու անդամներից Արտակ Հարությունյանը։
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...