Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ս.Գ.-ն 2018թ. մայիսի 14-ին որպես համայնքի ղեկավարի տեղակալ աշխատանքի է ընդունել իր մտերիմ Ս. Նիկոյանի եղբոր որդուն` Ն. Նիկոյանին: Վերջինիս սահմանահատումների պատմության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա 2018թ-ի մայիսին, ինչպես նաև 2019թ. հունիս-հուլիս ամիսներին որոշակի ժամանակահատվածներով բացակայել է հանրապետությունից և չնայած դրան, նրա անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել աշխատավարձի գումարներ:
Փաստական տվյալներ են ստացվել նաև առ այն, որ Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի շենքերից մեկի բնակարանը Մարալիկի քաղաքային համայնքի 2012թ. հուլիսի 3-ի և Մարալիկի քաղաքապետ Ա.Գ.-ի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումների հիման վրա նվիրաբերության եղանակով հատկացվել է քաղաքապետի մորեղբոր կնոջը: Պարզվել է, սակայն, որ վերջինս նշված բնակարանում երբևէ չի բնակվել, 2011թ.-ից ընտանիքի հետ միասին Հայաստանում չի գտնվում, իսկ նվիրաբերության վերաբերյալ բացակայում են իրավական հիմնավորումները։
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ա.Գ.-ի կողմից Մարալիկ քաղաքի ներկայիս դատարանին հարակից, որպես երրորդ դպրոցի համար նախատեսված կիսակառույց շինությունը ապամոնտաժելու և երկաթյա կոնստրուկցիաները վաճառելու, ինչպես նաև Մարալիկի գերեզմանատնից դեպի «Կարմիր վանք» տանող հատվածում 300մմ տրամագծով 280 գ/ծ մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակաշարը վաճառելու և գումարները յուրացման կամ վատնման եղանակով հափշտակելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է վերը նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերին 18-ին մեկ այլ քրեական գործի շրջանակներում նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...