Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց պատճառած վնասը․ Քննչական կոմիտե
«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ը թվականները, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Պաշտպանության նախարարության զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և թույլ է տվել իր աշխատողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...