Նախկին համայնքապետը դատի է տալու Արարտի մարզպետին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքից ազատել է Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին։ Նշենք, որ համայնքապետը օրենքով սահմանված կարգով բնակիչների կողմից ընտրված՝ համայնքի գործադիր մարմին է որն իրականացնում է Սահմանադրությամբ և «ՏԻՄ մասին» օրենքով նախատեսված լիազորությունները, այսինքն՝ լուրջ պատճառներ են պետք համայնքապետին պաշտոնանկ անելու համար, և դրա իրավունքը, ըստ օրենքի, ունի կառավարությունը։ «Հրապարակը» կապվեց արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատի տալ մարզպետին և կառավարությանը․
«Մարզպետը սխալ է արել, ես նրան դատի եմ տալու ու դատը շահելու եմ, մարզպետին էլ և կառավարությանն էլ։ Իմ փոխարեն հիմա ավագանու անդամի են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, իրենց սիրելի զավակներից մեկին, որին իրենք հովանավորում են, Հարությունյան Արտակին։ Ես փաստաբան եմ վարձել, փաստաբանը այդ բոլոր հարցերը կլուծի»։
Հարցրինք, թե մարզպետի կողմից որևէ պարզաբանում տրվել է, հիմքեր ներկայացվե՞լ են․
« Ոչ, ես մարզպետի կողմնապահությունը նկատում եմ, դրա համար ես մարզպետի հետ չեմ լուծում իմ հարցերը»,- ասաց Գրիգորյանը։
Փորձեցինք նաև կապվել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նշենք նաև, որ համայնքապետի պաշտոնանկության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա մարզպետարանի պաշտոնական կայքում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար