Երևանում տաքսու վարորդը զենք է պահել ուղևորուհու վրա, ոտքով հարվածել ոտքին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա:
Ոստիկանության տեղեկացմամբ, այնուհետև քաղաքացուհին մոտեցել է Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողներին և հայտնել, որ «ԲՄՎ»-ի վարորդը զենք է պահել իր վրա:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Մոսկովյան փողոցում հիշյալ վարորդը, վիճաբանության ժամանակ, զենքով սպառնացել է իրեն և ոտքով հարվածել իր ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ժամը 23.10-ին բաժին է ներկայացել Երևանի 28-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Կոլտ» 9 մմ տ/մ գազային ատրճանակ: Նշանակվել է ԴԲՓ և փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...