Տավուշի մարզպետարանը գաղտնի է պահում քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության մասին տեղեկությունները
«Ժողովուրդը» գրում է. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օգոստոսի 28-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 42 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 4 միլիոն 705 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները։
Սեպտեմբերի 12-ին մարզպետն իր մեկ այլ որոշմամբ 35 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիոն 500 հազար դրամ օգնություն։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների այդ տվյալները հրապարակված չեն։ Դա, հավանաբար, կատարվում է քաղաքացիների անձնական տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։
Աղքատության բարձր մակարդակ ունեցող սահմանամերձ մարզի բնակիչները չգիտեն, թե ինչու տարբեր քաղաքացիների տարբեր չափերով են պետբյուջեից օգնություն հատկացնում, ամենամեծ դրամական օգնություն ստացածները ամենաանապահո՞վ թե՝ ամենամեծ սոցիալական խնդիրներն ունեցող քաղաքացիներն են։ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգեւատրվում են, սակայն դրանց վերաբերյալ որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար