«Անընդհատ գտնվելու ենք քրեական գործ-ձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ. ո՞ւր է դա մեզ տանելու». Երվանդ Վարոսյան
«Փաստ» թերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ, երբ վերջինս մերժել էր Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
Օրերս հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Այս փաստը շատերի մոտ տարակարծությունների տեղիք տվեց: Դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, փաստաբան է, «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, նաև ակտիվ «իմքայլական»: Բացի դա, դատավոր Արղամանյանը դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի:
Երեկ օրվա ընթացքում շատերի մոտ հարցեր էին առաջացել՝ որքանո՞վ անաչառ կարող է լինել դատավորը, ինչպես նաև արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց նա է քննելու ՀՀ երկրորդ նախագահի գործը:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս կամ այն գործը քննող դատավորին ընտրում է համակարգիչը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ չի հավատում դատավորների ընտրության այս՝ համակարգչային տարբերակին:
«Բնականաբար օրենքով սահմանված է այնպես, որ ամեն ինչ պետք է լինի պատահական, բայց այդ համակարգչային մակագրման ներդրումից ի վեր ես այդ համակարգի նկատմամբ որևէ վստահություն չունեմ:
Կա գործերի մի շերտ, որոնց հետ կապված առկա է որոշակի հետաքրքրություն:
Դա վերաբերում է և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործերին, որոնց պարագայում այդ համակարգիչն ի ցույց է դնում արհեստական ինտելեկտին բնորոշ պահվածք, այսինքն՝ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է, որ արհեստական ինտելեկտը խելոք է:
Ես բացարձակ չեմ վստահում այդ համակարգին: Այդ համակարգը գտնվում է հասարակական վերահսկողության ներքո, այդ համակարգը գտնվում է բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի կատարյալ վերահսկողության ներքո:
Դա եղել է նախկինում, դա շարունակվում է այսօր»,-ասում է Վարոսյանը:
Վերջին օրերին մի քանի քրեական տարբեր գործերի շրջանակում հնչում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, երբ վերջիններս անգամ ներգրավված չեն ո՛չ որպես վկա, ո՛չ որպես մեղադրյալ:
Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ինչո՞ւ են պատկան մարմինները միանգամից շրջանառում այս անունները և քրեական գործերը, ի՞նչ խնդիր են փորձում լուծել:
«Ես մի քանի անգամ ասել եմ, շարունակում եմ այդ մտավախությունն ունենալ, որ չկա հասարակությանը ներկայացնելու թե՛ կոնկրետ ձեռքբերումներ, ծրագիր, ժամկետներ, թե՛ ժամկետ՝ ծրագրով նախատեսված այս կամ այն խնդիրները երբ են կյանքի կոչվելու:
Այդ ամեն ինչի բացակայությունը ստիպում է հասարակությանը պարբերաբար կերակրել քրեական գործերով: Ինձ մոտ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները «երկնքից քրեական գործ»-ից բացի այլ հերոսի անուն չգիտեն ուղղակի:
Մենք անընդհատ գտնվելու ենք քրեական գործ-ձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ: Ո՞ւր է դա մեզ տանելու, խիստ կասկածելի է»,-նշում է մեր զրուցակիցը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար