Թրամփը կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ է արել հրաժարական տալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին կոչ է արել հրաժարական տալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր զրույցի սղագրության հրապարակման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ադամ Շիֆը խաբեության ճանապարհով Կոնգրեսում միլիոնավոր մարդկանց աչքի առաջ կարդացել է Ուկրաինայի նախագահի հետ իմ զրույցի գոյություն չունեցող տարբերակը: Ենթադրվում էր, որ նա կկարդա զրույցի ձայնագրված տարբերակը, սակայն ամբողջությամբ փոխել էր բառերը, որպեսզի սարսափելի հնչեր, իսկ ես մեղավոր դուրս գայի: Նա հուսահատ էր, եւ նրան բռնել են»,- Twitter-ում գրել է Թրամփը:
«Այդպիսով, Ադամ Շիֆը ստել է Կոնգրեսին եւ փորձել է խաբել նաեւ ամերիկացիներին: Նա դա անում է արդեն 2 տարի: Ես նրան կոչ եմ անում անհապաղ հրաժարական տալ այդ խարդախության պատճառով»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Ավելի ուշ Թրամփը կրկին կրկնել է Շիֆին ուղղված իր կոչն ու ասել, որ նրա նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի:
«Նա պետք է հրաժարական տա, նրա գործողությունների նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի: Նա հիվանդ մարդ է»,- նշել է Թրամփը:
Սկանդալի մասին
Ավելի վաղ Վաշինգտոնում մեծ սկանդալի պատճառ էին դարձել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին վերընտրվել 2020 թվականին: Ենթադրվում էր, որ Ամերիկայի առաջնորդն այդկերպ ձգտել է հետաքննություն հրահրել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու նկատմամբ՝ փոխարենը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցություն Վաշինգտոնի կողմից: Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, այդ կասկածների հիման վրա հայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացն սկսելու մասին: Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի ամենահավանական մրցակիցն է ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Չորեքշաբթի Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը: Պարզ էր դարձել, որ Թրամփը չի ձգտել, որ Վլադիմիր Զելենսկին սկսի հետաքննությունը Հայթեր Բայդենի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական աջակցություն տրամադրելու փոխարեն: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, ազգային օրենսդրության մեջ խախտումներ չի հայտնաբերել, ինչպես նաեւ հետագա հետաքննություն կամ այլ գործողություններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության մեջ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար