Աղմկոտ գործերը հրամցվում են «դոզաներով». Պատճառները մի քանիսն են
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նոր տեղեկություններ՝ նախկինում կատարված չարաշահումների կամ առերեւույթ հանցագործությունների մասին, հարուցվում են քրեական գործեր, իրականացվում են ձերբակալություններ ու կալանավորումներ: Ուշագրավ է, որ այս գործընթացն իրականացվում է որոշակի պարբերականությամբ, այսպես ասած, «դոզաներով»:
«Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, նկատեց, որ դա պատահական չէ: «Այդպիսի գործերը մեկ օրում չեն բացահայտվում, առավել եւս, որ դրանք հաճախ միմյանց հետ փոխկապակցված են թե՛ իրավական, թե՛ հատկապես քաղաքական առումով: Հատկապես հնչեղ անունների առումով»,-ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ այստեղ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ:
«Նախ՝ չի բացառվում, որ դրանց զգալի մասը տեւական ժամանակ հայտնի է իրավապահներին, սակայն միանգամից «ի հայտ» չեն գալիս, քանի որ դրանք հարկավոր է «շրջանառության մեջ դնել» քիչ-քիչ՝ ելնելով իշխանության վարկանիշի ակնկալելի անկման ընթացքից ու հասարակությանը նախկինների թեմայով անընդհատ թեժ պահելու նկատառումներից:
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ելնելով պահի թելադրանքից՝ հարկավոր է լինում կոնկրետ «տեսակի» մարդկանց հրամցնել հասարակությանը՝ վերջինիս պարբերաբար ինչ-ինչ հանգամանքեր, այսպես ասած, «ապացուցելու» համար»,-նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար