Արամ Վարդեւանյանը՝ Քոչարյանի գործը քննող դատավորի մասին
ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը NEWS.am-ի հետ զրույցում Քոչարյանի գործի մակագրումը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին համարեց աննախադեպ երեւույթ՝ նկատի առնելով ե՛ւ նրա խիստ ցածր վարկանիշը, ե՛ւ որդու՝ Դավիթ Արղամանյանի քաղաքական դիրքորոշումը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ հատկապես, որ նա սեպտեմբերի 17-ին դատարանի առաջ մասնակցել է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։
Փաստաբանը նշեց՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց այս պարագայում, երբ դատավորի քննության առարկան է դառնալու խիստ կարևոր հարց, նրա որդու քաղաքական՝ ընդհուպ հանրահավաքային ակտիվությունը լուրջ հարցեր են առաջացնում․ «Ընդ որում՝ խոսքը ոչ թե ազգականի մասին է, այլ ընտանիքի անդամի՝ որդու»,- ընդգծեց Վարդեւանյանը։
Փաստաբանը նկատեց նաեւ, որ անհասկանալի զուգադիպությամբ Քոչարյանի գործը մակագրվում է Վերքննիչ դատարանի՝ բացասական վարկանիշով դատավորների՝ Արամ Դանիելյանին, այժմ էլ՝ Մհեր Արղամանյանին․ «Սա քիչ հանդիպող դեպք է, արդեն երկրոդ անգամ գործը մակագրվում է Վերաքննիչ դատարանի այնպիսի դատավորի, որը փաստաբանների գնահատմամբ ծայրահեղ ցածր վարկանիշ ունի, եւ կարծեմ՝ նրանից առաջ միայն դատավոր Արմեն Դանիելյանն է՝ -30 վարկանիշով»,- ասաց Արամ Վարդեւանյանը։
Նա տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քննարկելու է դատավոր Արղամանյանի անաչառության վերաբերյալ կասկածները եւ հնարավոր է նաեւ հանդես գա ինքնաբացարկի միջնորդությամբ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով