400 հազար դոլարանոց լուսանկարի ոդիսականը
«Իրավունք» թերթը գրում է.
«Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ի հրճվանս այն «ազատ և հպարտ» քաղաքացիների, ովքեր դեռ շարունակում են նրա հետ հույսեր կապել, հրապարակեց լուսանկար տեր և տիկին Թրամփների հետ և մակագրեց, որ լուսանկարվել են ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հետ: Ինքնին այդ լուսանկարը ոչինչ չի նշանակում, սակայն այն մի տեսակ խորհրդանշորեն ամփոփում է հարկատուների վրա 400 հազար դոլար նստած ուղևորությունը:
Նիկոլի այդ լուսանկարի առնչությամբ հրճվանքից թռվռացողների պակաս չի եղել: Նույնիսկ որոշ ծալապակասներ հեքիաթ մոգոնեցին, իբր Թրամփը հատուկ խնդրել է Փաշինյաններին լուսանկարվել իրենց հետ, և հիմա Պուտինը նախանձից տրաքվում է: Բայց, ինչպես ասվում է հայտնի սովետական ֆիլմում, հիմնավոր կասկածներ առաջացան, որ «ցար նե նաստոյաշչի»:
Ֆեյսբուքի հայկական հատվածում ոմանք հաճույքով ծաղրեցին այն հանգամանքը, որ տեր և տիկին Թրամփների մատների դիրքը, ժպիտները, անգամ ԱՄՆ նախագահի փողկապի դիրքը մնացել են նույնը Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի ու էլի այլ երկրների ղեկավարների հետ լուսանկարներում: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ նրբանկատորեն գրառում կատարեց, որ Թրամփները 45 րոպե շարունակ հանուն այդ արարողակարգի անշարժ, նույն դիրքով են մնացել:
Ռուս դիզայներները հաջողացրել են գնալ ավելի հեռուն, և լուսանկարների մշակման ծրագրերի օգնությամբ համացանցում զետեղել են ֆոտոապացույցներ, որ այդ բոլոր լուսանկարվողների պարագայում Թրամփները մազաչափ իսկ չեն տեղաշարժվել:
Մինչդեռ որոշ երկրների ղեկավարներ այդ լուսանկարները սեփական ժողովուրդներին մատուցել են որպես ապացույց, թե տեսեք, թե ինչքան մտերիմ ենք աշխարհի թիվ մեկ գերտերության ղեկավարի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար