Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատա՞րն է. Արմեն Գրիգորյանը մեկնաբանեց Սահմանադրությունը
Հայաստանը փաստացի պատերազմական իրավիճակի մեջ է և Սահմանադրությունը որոշակի չափով պատասխանում է այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն է, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն գերագույն գլխավոր հրամանատար անվանելու շուրջ ծավալված քննարկումներին։
«Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ կա գերագույն գլխավոր հրամանատար միայն պատերազմական իրավիճակում, ես կարող եմ հարց տալ՝ ՀՀ–ն հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ։ Փաստացի մենք պատերազմի մեջ ենք, ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, սակայն Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի»։
ԱԽ քարտուղարը շեշտեց՝ եթե ՀՀ-ն թեկուզ փաստացի հիմա պատերազմի մեջ է, ապա Սահմանադրությունը պատասխանում է գերագույն գլխավոր հրամանատարի մասին հարցին. «Սահմանադրությունը փոխողը, քանի որ մեկ անձի համար սահմանադրություն էր գրվում, ես դեմ եմ եղել սահմանադրական փոփոխություններին և նաև այդ կետին, բազմիցս խոսել եմ, որ դա բաց է առաջացնում, և մենք հիմա էլ մեր քննարկումներում բախվում ենք այդ խնդիրներին։ Եթե մենք հիմա պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունը որոշակի չափով նաև ինձ համար պատասխանում է այդ հարցին»։
Նշենք, որ մինչև 2015թ. գործող Սահմանադրությամբ՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն էր, իսկ ՀՀ գործող սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է միայն պատերազմի ժամանակ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով