Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դրմագրավման գործում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարեւոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետեւանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։


Աշխարհի որեւէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի եւ ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաեւ, հատկապես համակարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն եւ բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական եւ միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում:

Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից եւ դրդապատճառներից։ Մեր խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որեւէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները եւ վանդալիզմը, ինչպես նաեւ համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում եւ Սիրիայում հստակ օրինակներ են եւ մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար։

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի եւ նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ եւ Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային եւ կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը եւ ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների կողմից իրականացված զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետեւողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տեւական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելություն տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների եւ Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին եւ ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային եւ տարածաշրջանային գործողություններում։ Մենք մեծապես արժեւորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման եւ դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը եւ երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների եւ դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձեւերի համապարփակ կիրարկումը։

Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի Հայաստան կատարած վերջին այցն ընդգծեց մեր երկրի առաջընթացը՝ հասցեագրելու ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային արդյունավետ համագործակցության միջոցով։ Կոմիտեի զեկույցում ներառված առաջարկություններին հաջորդեց Հայաստանում ուղեւորների տեղեկատվական արդիականացված համակարգ ստեղծելու եւ ներդնելու գործընթացի մեկնարկը։

Տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպություները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման եւ խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման եւ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: Մենք կարեւոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի եւ ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին:

ՀՀ իրավասու մարմինները շարունակում են իրենց ներդրումն ունենալ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ ուղղված ԱՊՀ 2017-19 համագործակցության ծրագրի արդյունավետ կիրարկմանը։ Ազգային անվտանգության ծառայությունների, հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետեւողականորեն մասնակցել են ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ընդհանուր համակարգմամբ իրականացված ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ Ներկա պահին Հայաստանում անցկացվում են «Արարատ հակաահաբեկչություն-2019» զորավարժության երկու եզրափակիչ փուլերը՝ ԱՊՀ անդամ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսատանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների պարբերաբար անցկացվող «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» համատեղ գործողություններին, ինչպես նաեւ Հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ անցկացվող ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։

Հայաստանը հավասարապես կարեւորում է իր աշխատանքը տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր, մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել մեր գործընկերության օրակարգը եւ խթանել մեր երկխոսությունը։ Ներկայիս միջազգային օրակարգի տարածվող սպառնալիքների, մարտահրավերների եւ բախումների ֆոնին պետությունների համագործակցությունը ենթատարածաշրջանայինից մինչեւ գլոբալ մակարդակներում եղել եւ մնում է արդիական՝ միտված օժանդակելու ընդհանուր լուծումներին եւ կայուն երկխոսությանը՝ հանուն խաղաղության եւ անվտանգության պահպանման»,–նշել է նա։