Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Դոնբաս խաղաղապահներ ուղարկել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու և ռուս-ուկրաինական սահմանի այդ հատվածը վերահսկողության տակ առնելու պատրաստակամության մասին, գրում է РИА Новости-ն:
«Եթե ուզում եք, որ մենք վերահսկողություն իրականացնենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գտնվող 400 կիլոմետրանոց սահմանի նկատմամբ, որը չի վերահսկվում ուկրաինական իշխանությունների կողմից, մենք պատրաստ ենք դա անել: Չնայած ինձ համար մեծ խնդիր է ներքաշվել այդ կոնֆլիկտի մեջ, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այնտեղ, երկու կողմերի համաձայնության դեպքում, խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր տեղակայել»,- ասել է Լուկաշենկոն ուկրաինական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Բելառուսի ղեկավարը նշել է, որ կողմ է «միասնական և չմասնատված Ուկրաինա» գաղափարին, իսկ Դոնբասում կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների, քանի որ վերջին տարիներին տարածաշրջանում իրավիճակը շատ է փոխվել:
Լուկաշենկոն հավելել է, որ եթե Ուկրաինայի նախագահը լիներ, հնարավոր ամեն ինչ կաներ` կոնֆլիկտը կարգավորելու համար, իսկ նախկին նախագահ Պորոշենկոյին մեկ անգամ չէ, որ «նախատել» է կոնֆլիկտը հարթելու ցանկություն չունենալու համար: Լուկաշենկոյի կարծիքով` «շահագրգիռ» անձինք Դոնբասում իրավիճակն օգտագործել են` Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար:
Լուկաշենկոն, այնուամենայնիվ, նշել է, որ Մինսկը մտադիր չէ «պարտադրել» խաղաղապահների տեղակայման գաղափարը, սակայն պատրաստ է ձեռնամուխ լինել խնդրի կարգավորմանը, «եթե նրան խնդրեն այդ մասին»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով