«Այնպես չէ, որ առանց իրենց չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ». ԱԽ քարտուղարը՝ «Լույս» հիմնադրամին
Եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իմ պատասխանի տեքստը կարդացել եք, այնտեղ ամբողջությամբ Սերժ Սարգսյանի բառերն էին այնտեղ, եթե այդ բառերը վիրավորական են ՀՀԿ–ի համար, ապա պետք է վիրավորվեն նախ Սերժ Սարգսյանից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Լույս» հիմնադրամին։
«Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա «Լույս» հիմնադրամը հետաքրքրություն էր հայտնել, և մեր գրասենյակը, լինելով բաց այս գործընթացում, ընդունել է առաջարկը, իրենք ասել են, որ չեն ուզում մասնակցել, բայց աշխատանքները առաջ են գնում և այնպես չէ, որ առանց իրենց չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ»,–նշեց նա։
Նշենք, որ ՀՀ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` գրելով. «Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար»։
Սրան ի պատասխան մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում նշված էր. «Հաշվի առնելով ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու մտադրության մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի մշակման գործում իր մասնագիտական ներուժն օգտագործելու ցանկությունը՝ «Լույս» հիմնադրամը փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել և համապատասխան նամակով դիմել էր անվտանգության խորհրդի քարտուղարին։
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը «Լույս» հիմնադրամին ուղղված պատասխան նամակով ողջունել էր փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը և «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին սեպտեմբերի 24-ին հրավիրել էր ԱԽ գրասենյակ՝ քննարկելու ռազմավարության մշակման հետ կապված հարցեր։
Ի հեճուկս դրան, սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված անպարկեշտ և ոչ կոռեկտ մեկնաբանություններով, ինչը ոչ միայն կասկածի տակ է դնում ԱԽ քարտուղարի կոմպետենտությունը, այլև անհնար է դարձնում տվյալ անձի ղեկավարածկառույցի հետ համագործակցությունը։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 24-ին նախատեսված հանդիպմանը, միևնույն ժամանակ ցավով արձանագրում, որ պետության անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկի մշակման աշխատանքների ղեկավարումը վստահված է պետության առջև ծառացած մարտահրավերներին չտիրապետող և բարձրաստիճան պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսևորող անձի»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով