Մանվել Գրիգորյանին խոշտանգելու հիմնական պատճառը
Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերում Մանվել Գրիգորյանին, անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում նրա անցած ճանապարհը, անկախ նրանից, որ դեռ նրա ձերբակալման ժամանակ ցուցադրված հուզիչ կադրերի ազդեցության տակ ենք, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ հիմա Մանվել Գրիգորյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում իշխանությունների կողմից:
Այն, որ կալանքը զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող մեր հասարակության մի ստվար զանգվածը պատիժ է համարում, այն, որ շատերն իրենց դատավոր են համարում, դա դեռ թույլ չի տալիս իշխանություններին լինել նույն մակարդակի եւ նույն դաժանության վրա:
Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են իշխանություններն այսքան դաժան վարվում ծանր հիվանդ մարդու նկատմամբ: Ի վերջո, նույնիսկ թշնամու վիրավոր զինվորը գերի ընկնելուց հետո արժանանում է պատշաճ խնամքի, բուժվում է, ստանում ապաքինման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս, որ Մանվել Գրիգորյանը բուժվի, ապաքինվի: Այս հարցը հետաքրքրում է շատերին: Վարկածները շատ են, որոնցից մեկն էլ այն է, որ այդպես էլ Նիկոլ Փաշինյանը նրան չներեց 2008-ին ցուցարարներին չմիանալու համար:
Ըստ մամուլի հրապարակումների, Մանվել Գրիգորյանի մտերիմների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները չեն ցանկանում Մանվել Գրիգորյանին բուժման հնարավորություն տալ, քանի որ նա վտանգավոր վկա է նոր իշխանությունների համար։
Ըստ նրա մտերիմների՝ իշխանություններին անհանգստացնում է, թե ի՞նչ կարող է խոսել Մանվել Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործով։
Հիշեցնենք, որ նա գործող երկու գեներալներից մեկն էր, որի հետ հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հորդորելով անցնել ցուցարարների կողմը։
Ըստ շրջանառվող լուրերի, որոնք հրապարակվել են նաեւ մամուլում, 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Մանվել Գրիգորյանի միջեւ կապն ապահովել է այսօր կիկին ակտիվացած գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաեւ մեկ այլ հայտնի մարդ, որի անունը չի հրապարակվում:
Բացառված չէ, որ եթե Մանվել Գրիգորյանի առողջությունը թույլ տա, ապա նա կարող է պատմել շատ մանրամասներ, որոնք բոլորովին էլ ձեռնտու չեն այսօրվա իշխանություններին: Կարող է պատմել, բայց չի պատմի, եթե գնալով առողջությունը վատթարանա:
Ի դեպ, ՀՔԾ-ում Գրիգորյանին Մարտի մեկի գործով հարցաքննելու առանձնապես մղում եւ փափագ չունեն ոչ նախկինում, ոչ էլ հիմա, երբ նրա առողջական վիճակն ավելի է վատթարացել:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար