Արքայազն Հարին և Մեգանը կրկին խախտել են թագավորական արարողակարգը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, իրենց արտերկրյա առաջին պաշտոնական այցի ընթացքում խախտել են թագավորական արարողակարգը: Սասեքսի դուքսն ու դքսուհին մեկնել են Հարավաֆրիկյան Հանրապետություն: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հակառակ արարողակարգային պահանջներին՝ զույգը մարդկանց խնդրել է հրաժարվել պաշտոնական դիմելաձևից, ինչպիսին է՝ «Ձերդ գերազանցություն», և ողջունելիս դիմել իրենց անուններով:
Դուքսը և դքսուհին որոշել են ավելի ազատ լինել իրենց առաջին ընտանեկան ուղևորության ժամանակ և չեն հրաժարվում մարդկանց գրկելու կամ համբուրելու ցանկությունից, ինչը բնորոշ չէ բրիտանական թագավորական ընտանիքի անդամներին:
Միաժամանակ, փորձագետները նշում են, որ թագավորական արարողակարգում պաշտոնական դիմելաձևերը նշված չեն, ուստի ամուսիններն իրավունք ունեն խնդրել ուրիշներին հանդիպումների ժամանակ հրաժարվել ձևականություններից:
Տասնօրյա շրջագայության առաջին օրը արքայազն Հարին և Մեգան Մարքլը այցելել են Քեյփթաուն, որտեղ դքսուհին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը: Ելույթի ընթացքում Մարքլն ասել է, որ եկել է Հարավային Աֆրիկա՝ որպես «բրիտանական թագավորական ընտանիքի անդամ և որպես մայր, կին և քույր հարավաֆրիկացի կանանց համար», ինչը ծափահարությունների փոթորիկ է առաջացրել:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար