Ստյոպա Սաֆարյանն ապացուցեց՝ ստահակությունը սահմաններ չունի
Վաղուց էր հայտնի, որ անբարոյականությունն ու ստահակությունը սահմաններ չունի, բայց հիմա իրեն քաղաքագետ համարող Ստյոպա Սաֆարյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ դա հենց այդպես է:
Որքան անբարոյական պետք է լինես, որ մարդու մահից, ինքնասպանությունից անմիջապես հետո փորձես ինչ-որ մեկին առանց հիմնավոր ապացույցների, կասկածների մեղադրես սպանության մեջ:
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա տված հարցազրույցներով ցույց տվեց, որ ինքը, հանուն հանձնարարություն կատարելու, պատրաստ է տրորել ցանկացած բարոյական արժեք. կարճ ասած, նա ապացուցեց, հաստատեց, որ ստահակությունը սահմաններ չունի:
Մնում է կռահել, թե մարդուն որքան պետք է վճարեն, որ թեւերը քշտած այսքան կեղտոտ գործ անեն:
Եթե Հայաստանը գոնե կիսով չափ իրավական, ժողովրդավարական պետություն լիներ, եթե կառավարող ուժն իրապես հետամուտ լիներ ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու, ապա Ստյոպա Սաֆարյանն իր հարցազրույցներից եւ ֆեյսբուքյան գրառումից հետո պետք է առնվազն բերման ենթարկվեր եւ հարցաքննվեր:
Բացի այն, որ նա կոնկրետ մարդկանց, կոնկրետ մարդու շատ կոնկրետ մեղադրանքն է ներկայացնում, դեռ ավելին, թշնամանք է հրահրում: Իսկ եթե մի պահ ընդունենք, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները Ստյոպիկին լուրջ մարդու տեղ դնեն ու հավատան նրան:
Ստյոպա Սաֆարյանը եւ բոլոր նրանք, ովքեր, չգիտես ինչու, նույն բառերով եւ նույն շեշտադրումներով ինքնասպանությունը փորձում էին ներկայացնել սպանություն, իհարկե, շատ շուտով պատասխան են տալու իրենց գործունեության համար, անկախ նրանից քանի ֆեյք ունեն կամ քանի դրամ եւ դոլար են գրպանել Հայաստանում կեղտոտ եւ ատելության մթնոլորտ հաստատելու համար:
Եւ մի խորհուրդ Ստյոպիկին եւ նրա տերերին. Հայկ Հարությունյանի ցուցմունքների գոնե մի մասը հրապարակվել է, եւ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, թե ով եւ ովքեր կարող էին կանխել ողբներգությունը, բայց չկանխեցին, եւ որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արել է բռնություն թույլ չտալու համար:
Իհարկե, այս խորհուրդը Ստյոպիկի համար լումայի արժեք էլ չի ունենա, քանի որ արդեն համոզվել ենք՝ ստահակությունը սահմաններ չունի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար