Պայմանագրի լուծման դեպքում Հայաստանը կարող է պահել շարժակազմը. տնտեսագետը` երկաթուղու խնդրի մասին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական երկաթուղու կառավարման կոնսենսիոն պայմանագրի հնարավոր լուծման դեպքում առանց շարժակազմի մնալու խնդրին։
«Վերջին օրերի ընթացքում հայկական և ռուսական մամուլում քննարկվում է հայկական երկաթուղու կառավարման կոնսենսիոն պայմանագրի հնարավոր լուծումը, և հիմնական քաղաքական նպատակներով շրջանառվում է այն թեզ, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների). նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Կոնսենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ Եթե Կոնցեսիոները (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն) լուծում է սույն պայմանագիրը Կոնցեդենտի (Հայաստանի Հանրապետության) պարտավորությունների խախտման հիմքով, ապա Կոնցեդենտը (Հայաստանի Հանրապետությունը) ձեռք է բերում Կոնցեսիոների (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի) սեփականություն հանդիսացող շարժակազմը, վճարելով Կոնցեսիոներին (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին) շարժակազմի մնացորդային գինը` հաշվարկված անկախ գնահատողի կողմից` կիրառվող օրենսդրության համաձայն: Այսինքն, պայմանագրի լուծման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է իր ցանկությամբ ձեռք բերել, պահել շարժակազմը՝ վճարելով դրանց մնացորդային արժեքը:
Այս պայմանագիրը մեր երկրի տնտեսության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի, և այս պայմանագիրը հնարավորություն է տալիս առանց քրեական գործեր հարուցելու իրականացնել ստուգումներ երկաթուղային համակարգում, բացահայտել խախտումները, վեճերը լուծել պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
Սա տնտեսական խնդիր է, և այն պետք է լուծել հենվել իրավապայմանագրային դրույթների և տնտեսական մոտեցումների վրա»,- գրել է նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար