«Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց». Նորա Առուստամյանը՝ հոր դեմ հարուցված քրգործի մասին
Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ անդրադառնալով իր հոր՝ «Մուլտի գրուպ» ոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված քրեական գործին:
«Ես ճիշտ եմ համարում այս մասին խոսել եւ որոշակի դիրքորոշներում հայտնել այն ժամանակ, երբ կունենանք վերջնական որոշում: Իրավական գործընթացը շարունակական բնույթ է կրելու, իսկ վերջնական որոշումից հետո կարող ենք խոսել»,-ասաց նա՝ հավելելով. «Նպատակահարմար չեմ գտնում, երբ ընթանում է նախաքննություն, երբ վեջնական որոշում կամ վճիռ չկա, որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնել: Հիմա փորձում եք ինձնից լսել սուբյեկտիվ կարծիք, բայց ես եւս մեկ անգամ հաստատելու եմ այն, ինչ լսել եք ԲՀԿ պատգամավորների կողմից, որ գործընթացը համարում եմ բացառապես իրավական»:
Հարցին, թե արդյոք հայրն ընդունում է առաջադրված մեղադրանքը, նա արձագանքեց. «Հարցն ուղղված է իրավաբաններին, փաստաբաններին, որոնք զբաղվում են այս գործով: Ավել բան նպատակահարման չեմ գտնում ասել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել եւ լրացվել է նաեւ Սուրեն Ավագյանին եւ Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաեւ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այս գործով այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար