Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը

1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան:

Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա:

Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին:

Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեղազննում իրականացնել:

Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը: Մինչեւ միջոցառման սկսելը Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեղազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:

…Հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական եւ օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերք: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, եւ ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Նաեւ նշեմ, որ ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, եւ իմ հանձնարարությունն է եղել, որ տեղազննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ եւ Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը:

Մյասնիկյանի արձանի մոտ գնալով` ցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ Երեւան քաղաքում:

Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական եւ օպերատիվ գործողությունները: Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից, սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան:

Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ:

Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ: Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով եւ տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը կրկեսի կողմից: Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, եւ ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, եւ որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ:

Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը:

Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից: Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան: Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտեյլներ եւ քարեր:

Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում:

Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուց հետո՝ մոտ 1 կամ երկու ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց:

Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ:

Նույն օրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՀԱՐՑ. Առաջարկում եմ պատմել` 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որեւէ խորհրդակցության մասնակցել եք, թե ոչ: Եթե այո, ապա ներկայացրե՛ք հրավիրած խորհրդակցության հանգամանքները, մասնավորապես` ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը եւ թե՛ այլ պետական մարմիններին, այդ թվում` ՀՀ զինված ուժերին, եւ ինչպիսի՞ն պետք է լիներ համագործակցությունը նշված մարմինների միջեւ դրված առաջադրանքները կատարելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. նախագահական նստավայրում խորհրդակցության մասնակցել եմ, եւ դա տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Նշված խորհրդակցությանը նախագահ Ռ. Քոչարյանը հրավիրել էր ուժային կառույցների ղեկավար կազմերը, ես մասնակցել եմ խորհրդակցությանը իմ տեղակալների հետ: Նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, եւ քանի որ Զինված ուժերից տեղեկություններ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից եւ նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր պահպանել չեզոքություն: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի:

ՀԱՐՑ. Հիշյալ ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցող հետընտրական զարգացումների եւ տիրող իրավիճակի ներքաղաքական լարվածության մասին Դուք ո՞ւմ եք զեկուցել: Ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ հանձնարարություններ եք ստացել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել եմ ե՛ւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ ցուցարարները հաճախակի երթեր էին կազմակերպում, որի ընթացքում ցուցափեղկերն էին կոտրում, եւ բախումներ էին լինում քաղաքացիների հետ. ընդամենը դա է եղել զեկուցման առարկան: Իսկ ինչ վերաբերում էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջոցառմանը, ապա այդ մասին ես զեկուցել եմ միայն նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետին չեմ զեկուցել:

Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին եւ հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը: Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեխզննում կատարենք եւ հայտնաբերենք դրանք:

Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, եւ ես պատճառաբանել եմ, որ տեղազննման գնալու ենք առանց զինվածության եւ առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ եւ կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաեւ Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ` որպես հավելյալ օգնական ուժեր:

ՀԱՐՑ. Ծանո՞թ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին եւ դրա բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե երբ է այն Ձեզ հայտնի դարձել, եւ ինչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ինչ խնդիրներ էին լուծվում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ՝ ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկ մինչ այդ նշված հրամանի մասին ոչինչ չեմ իմացել:

ՀԱՐՑ. 2008թ. մարտի 1-ի դեպքերի նախորդող օրերին` դեռեւս 2008թ. փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում:

Այդ հրամանով մինչեւ ՀՀ նախագահի` 01.03.2008թ. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունումը բանակն արդեն կազմ-պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին: Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դեռեւս փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաքում կամ հարակից բնակավայրերում տեղակայված զորամասեր, որտեղ մինչեւ մարտի 1-ը հիշյալ համահավաք գումարտակների անձնակազմերը ոստիկանության ծառայողների հետ զորավարժություններ են իրականացրել եւ սովորեցրել են ցույցերի ժամանակ իրականացվող գործողությունները` ցույցը ցրելու եւ ցուցարարների միջից ակտիվիստներին չեզոքացնելու ուղղությամբ: Դրանից հետո` դեռեւս փետրվարի 28-ին, նշված համահավաք գումարտակները տեղափոխվել են Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշեցի, թիվ 0038 հրամանի մասին իմացել եմ վերջին ամիսների ընթացքում եւ տեղյակ չեմ եղել, որ դեռեւս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երեւան քաղաք: Իսկ ինչ վերաբերում է Զինված ուժերի զինծառայողներին ոստիկանների կողմից զորավարժություններ կազմակերպել եւ անցկացնելուն, ապա նման հանգամանքի մասին չեմ հիշում, բայց որքան հիշում եմ, նման բան պետք է որ տեղի ունեցած չլինի: Իսկ բանակը Երեւան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություններ են սկսվել Երեւան քաղաքում, իսկ դա արտակարգ դրություն հայտարարելուց հետո էր, թե առաջ, չեմ կարող ասել:

Մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը լուրջ էր, հստակ ժամը չեմ կարող ասել, ինձ նաեւ հայտնել են, որ Երեւան քաղաքում հասարակական կարգի պահպանությունը պետք է ղեկավարի ու կոորդինացնի Յուրի Խաչատուրովը, եւ բոլորը պետք է ենթարկվեն իրեն:

ՀԱՐՑ. 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող հետընտրական իրադարձությունների ժամանակ` մինչեւ արտակարգ դրություն մտցնելը, ՀՀ ոստիկանությունը որեւէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, թե՞ ոչ: Վերջինս որեւէ աջակցություն ստացե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ օրերի ընթացքում որեւէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, զոհեր էին անգամ եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովն է ղեկավարելու եւ կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը: Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որեւէ աջակցություն չի եղել: