Չեմ բացառում, որ քննիչի, դատախազի գործողությունները կարող էին հանգեցնել Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը. Միհրան Պողոսյան
Հայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1-ի» գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով «Մարտի 1-ի» գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:
«Արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով վկան, մեղադրյալը ինքնասպանություն են գործում, սակայն որևէ քննություն չի տարվում քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է թե՛ նախկին իշխանությունների ժամանակահատվածում գործերին, թե՛ այս իշխանության:
Օրինակներ բերեմ՝ հենց նույն ՀՔԾ-ում քննվում էր քրեական գործ Արարատի ոսկու հանքից հափշտակություններ կատարելու հետ կապված. մեղադրյալներից մեկը ինքնասպանություն կատարեց: Կարող ենք արձանագրել նաև նույն Հաց բերողի դեպքը, ով թեև ինքնասպանություն չէր գործել, բայց իր գործողությունները՝ բուժումից հրաժարվելը և այլն, ուղղված էին կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի հետ: Այդ առումով էլ՝ երկու տարի է քննվում է, բայց ոչինչ չկա, թե քննիչը ինչ գործողություններ էր կատարել, որ անձը գնացել էր այդ քայլին: Մի քանի դեպքեր ևս կան»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով hayeli.am-ի այն հրապարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ, և Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, Միհրան Պողոսյանն ասաց.
«Ես տեղյակ չեմ, որ նման հայտարարությունն է կատարել: Եթե նման հայտարարություն իսկապես եղել է, կասկածը առավել հիմնավոր է դառնում: Սա վատ տենդենց է, որովհետև պահի ազդեցության տակ ցուցմունք տալ պարտադրելով՝ անձի կյանքի, արժանապատվության հետ են խաղում: Եթե ժամանակագրությամբ էլ նայում ենք` նույն ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսակցությունը... ինչի՞ համար էին ուզում կալանավորել (Յուրի Խաչատուրովին/խմբ.), կալանավորում են, որ ցուցմունք տան, չեմ բացառում, որ այս պարագայում էլ դա եղել»,-ընդգծեց նա:
Միհրան Պողոսյանը կարծում է, որ քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ անհարժեշտ է, որ քննություն տարվի:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար