«Հիմա կոնկրետ նախագծեր կան, որոնք շատ մեծ դիմադրության են արժանանալու». Փաշինյանը փակագծեր բացեց
Մեր կրթական համակարգում շատ լուրջ պրոբլեմներ ունենք: Այս մասին, սեպտեմբերի 23-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ «Սինոփսիս»-ը, ԹՈՒՄՈ կենտրոնները կրթական որոշակի ծրագրեր իրականացնում են, բայց ռազմավարական, ինստիտուցիոնալ առումով մենք դեռ չենք լուծել կրթության խնդիրը:
«Մենք պետք է Հայաստանում բոլոր երեխաների համար նախակրթարանները պետք է դարձնենք հասանելի եւ մատչելի, պետք է կրթության որակի վրա աշխատենք: Այսօր մեր կրթական համակարգում աշխատում է 38 հազար ուսուցիչ, բայց տարբեր հաշվարկներով, այդ 38 հազարից 7-8 հազար հաստիք անհրաժեշտ չի: Մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ մեկ հաստիքի վրա գրանցված է 4 ուսուցիչ:
Մենք ուսուցիչ ունենք, որ ամսական ստանում է 25-30 հազար դրամ աշխատավարձ: Կարելի է հարց տալ, թե մարդն ինչպես է գոյատեւում 25 հազար դրամով, բայց ես մեկ ավելի կարեւոր հարց կտամ՝ 25 հազար դրամ ստացող ուսուցիչը երեխային ի՞նչ է տալիս: Մեզ եւ ձեզ հայտնի պատգամավորները, թեկնածուները իրենց նախընտրական շտաբի աշխատողի բարեկամին, եղբորը, քրոջը, կնոջը, որդուն, դստերը ընդունել են աշխատանքի»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ բուհական համակարգում եւս խնդիրների պակաս չկա. «Կան ֆակուլտետներ, որ շատ ուժեղ են մնացել, եւ կան ֆակուլտետներ, որ փլուզված վիճակում են եւ ի վիճակի չեն որեւէ գիտելիք փոխանցելու: Ժամանակակից աշխարհում բուհական համակարգը հետազոտության հետ ուղիղ կապված է, մեր երկրում ուսանողն ավարտում է եւ այդ ողջ ընթացքում գոնե մեկ անգամ տեսած չի լինում այն գործիքը, որով պետք է այդ աշխատանքը կատարի: Պետք է հետազոտական կրթությունը բերել բուհեր: Հիմա կոնկրետ նախագծեր կան, որոնք շատ մեծ դիմադրության են արժանանալու: Օրինակ գիտահետազոտական ինստիտուտները միացնել բուհերի հետ, բուհերը միացնել իրար հետ:
Հենք հիմա տարբեր լաբորատորիաներ պետական կարգավիճակից հանում, տանում դնում ենք բուհերում: Մենք այս ուղղությամբ պետք է առաջ գնանք:
Այսօր մասնագետն ավարտում է բուհը եւ իր դիպլոմով չի կարողանում աշխատանքի ընդունվել «Սինոփսիսում»: «Սինոփսիսն» ասում է՝ արի 6 ամիս ես քեզ նախապատրաստեմ, որ ընդունեմ աշխատանքի»:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայասյատում ոչ ոք չգիտի, թե ինչ սկզբունքով է որոշվում, թե որքան պետպատվերի տեղ պետք է իջեցվի:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար