Էլինար Վարդանյան. «Հակակշիռների մեխանիզմի դեմ պայքարը ամենավտանգավոր երեւույթն է»
Հյուրընկալվելով «Yerevan.today»-ի տաղավարում, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը պատասխանելով դատական համակարգը վիրահատական միջոցներով կարգի բերելու մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը վերաբերող հարցին, շեշտել է, որ բարեփոխումները հայտարարություններով չեն անում:
Ավելին, Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ դատական որոշում կայացնելուց հետո դատավորի նկատմամբ սկսված հետապնդումը բոլորովին չի վկայում իրական բարեփոխում անցկացնելու իշխանությունների մտադրության մասին:
«Բարեփոխումը համակարգային փոփոխությունն է, եւ ոչ Սահմանադրական դատարանի դատավորին օրենքով առաջարկվող կաշառքը՝ թոշակի տեսքով: Այս պարագայում հարց է առաջանում, թե այս ճնշման պայմաններում որեւէ մեկը կհամարձակվի՞ ներդրում կատարել Հայաստանում, իհարկե՝ ոչ»,- ասել է Վարդանյանը:
Նա նաեւ հռետորական հարցադրումներ է արել. որեւէ հակակշիռ չպե՞տք է լինի այսօրվա իշխանություններին, չպե՞տք է լինի որեւէ մարմին, որը կտա հստակ գնահատական, թե իշխանությունների ընդունած օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը, թե ոչ, չպե՞տք է լինի որեւէ մարմին, որը կորոշի, թե այսօրվա պետական մարմինների գործունեությունն իրավունքի շրջանակում են, թե ոչ:
«Հակակշիռների մեխանիզմը չպետք է խախտվի, քանի որ հակառակ պարագայում մենք կգնանք մեկ հոգու դատարանի: Մեկ հոգի ինչպես կորոշի, այնպես էլ դատարանը կորոշի: Հետեւաբար հակակշիռների մեծանիզմների դեմ պայքարն ամենավտանգավոր երեւույթն է»,- վստահ է Էլինար Վարդանյանը:
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար