Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից կարող է հեռացվել միայն մի դեպքում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու հարցին, նշեց, որ մոտ օրերս ինքը միջնորդագիրը կստորագրի, եւ Արթուր Վանեցյանը կզբաղվի ֆուտբոլի զարգացման՝ կմնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ «Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- նշել էր վարչապետը։
Սակայն, քանի որ վարչապետի խոսքից հետո հնչեց Արթուր Վանեցյանի կոշտ հայտարարությունը, իշխանական շրջանակների լեքսիկոնը կտրուկ փոխվեց եւ տարբեր պաշտոնյաներ, անգամ ԱԺ նախագահը, սկսեցին խոսել այն մասին, որ Վանեցյանը ոչ թե ինքն է հեռացել, այլ վարչապետը, «դժգոհ լինելով իր աշխատանքից» հեռացրել է։ Իսկ երեկվա լոսանջելեսյան ասուլիսում արդեն այդ շեշտերը հնչեցին նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքում, որն ակնհայտորեն՝ վիրավորված Վանեցյանի հայտարարությունից, որոշեց նրան դիտողություն անել, թե՝ սպայի պատիվն աղբանոցն է նետել եւ հրահանգի նմանվող մի դիտարկում արեց, թե՝ նրա՝ ՀՖՖ հրաժարականի լուրից հետո, մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Վանեցյանը գործող ինշխանությունների համար անցանկալի է նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Մենք տեղեկություններ ունեինք, որ ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի միջոցով փորձելու են Վանեցյանի դեմ կոմպրոմատներ հավաքել եւ բարձրացնել նրա հրաժարականի հարցը։ Թեպետ մեզ հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Բայց այդ խոսակցությունը մինչեւ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան հայտարարությունն էր․ «Ֆեդերացիան կառույց է, ունի կառուցներ, գործկոմ, անդամներ։ Իրենք կքննարկեն և կորոշեն»։
Սակայն, երբ ուսումասիրում ենք ՀՖՖ կանոնադրությունը, պարզ է դառնում, որ վարչապետը փոքր-ինչ շփոթել է։ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող ներկայացնել, այդ թվում նաեւ ՀՖՖ ադամները եւ ՀՖՖ գործկոմը։ Մեզ հետ զրույցում ճշտող հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ՀՖՖ Նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը որևէ մարմին չի կարող պահանջել, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը պատասխանեց․ «Ըստ էության այո»։
Այսինքն, նրա՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու միակ ձեւը պաշտոնից հրաժարվելու մասին դիմումն է։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո