Ի՞նչ է պարզվել ՀՀ էներգահամակարգում հուլիսի 10-ի խոշոր վթարի ուսումնասիրությամբ
ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է.
Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին:
Վթարի հետեւանքով մարդու կայնքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ չկան:
12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետեւ շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միեւնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետեւանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին եւ համակարգային վթարի զարգացմանը:
Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով եւ այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման եւ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաեւ վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:
Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել եւ վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: Միեւնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվել սեղմ ժամկետում 2018 թվականին մշակված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության եւ անվտանգության ցուցանիշները քննարկելու եւ հաստատելու ուղղությամբ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո