Խոսքը ոչ թե ոսկի ստանալու մասին է, այլ հարստացված և ռադիոակտիվ ուրան. Ջերմուկի բնակիչը` Ամուլսարը շահագործելու մասին
Մեր բնակչությունը ոչնչից տեղյակ չէ, ժողովրդից անկախ` վերևում հանքը փորձել են բացել ու չեն ներկայացրել բաղադրությունը, թե այնտեղից ինչ են հանելու. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի բնակիչ Գևորգ Սարգսյանը:
Նրա խոսքով` հետագայում իմացել են, որ սարում հսկայական քանակի ուրան կա և խոսքը հարստացված և ռադիոակտիվ ուրան ստանալու մասին է, այլ ոչ թե ոսկի, ինչպես որ ներկայացնում է «Լիդիան Արմենիան»:
«Ես դեմ եմ, որ հանքը բացվի: Ջերմուկն առանց այն էլ շատ մեծ ապագա ունի այսօր: Հայաստանի և աշխարհի մասշտաբով այսօր ամենաթանկ բանը քաղցրահամ ջուրն է: Եթե հանքը բացեն, մեր քաղցրահամ ջրերին մեծ վտանգ է սպառնում»:
Ինչ վերաբերում է տնտեսական շահին, նա հաստատեց՝ պետք է հաշվի առնել դա, սակայն բացասական կողմերն էլ պետք է նկատել: Սարգսյանը նկատեց՝ հանքը աշխատեցնելու դեպքում պետությունը կունենա տնտեսական որոշակի շահ, սակայն կկորցնենք Վայոց Ձորի մի մեծ հատվածը: Քիմիական աղտոտվածությունը կազդի նաև ծնելիության վրա:
«Եթե տնտեսական շահ եք ուզում, թող պետությունը որոշակի գումար բերի, ներդնի Ջերմուկի զարգացման ծրագրում, դա ավելի եկամտաբեր է, քան հանքը, որ մի քանի տարի աշխատի: Մեր կուրորտը մշտական է, իսկ հանքը՝ ժամանակավոր: Այնտեղ նաև շատ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը հանված թափոնների մեջ է լինելու, իսկ սնդիկը ջրից անջատել չի լինի: Հաջորդ կետը. քամին այս պահին գալիս է Ամուլսարից: «Լիդիանն» ասել է, որ քամու բերած փոշու հատիկները վերահսկելու են: Դա ֆանտազիայի ժանրից է: Հիմա շինարարություն չկա, բայց այն ժամանակ, երբ կար, սպիտակ մեքենաների վրա ավելի շատ նկատելի էր մի քանի սանտիմետրանոց փոշին»,-ընդգծեց Գևորգ Սարգսյանը:
Նա նաև ասաց, որ իրենց քաղաքում հիվանդ երեխաներ շատ քիչ կան: Բոլորի առողջական վիճակի մասին պատմող համապատասխան փաստաթղթերը հիվանդանոցում են, եթե որոշեն հանքը շահագործել, ապա թող կառավարությունը հետո ստուգի այդ թղթերը, տեսնի, թե երեխաներն ինչ առողջական խնդիրներ ունեն:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո