Արդար ու բարի գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Գարեգին Բ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին:
Ազգային ազատագրական դարավոր պայքարի եւ պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա կարող պիտի լինի կազմակերպել զարգացող ու առաջընթաց իր կյանքը, ապահովել ազգի հարատեւությունը:
Անկախ պետականությունը՝ իբրեւ ազգային երազների մարմնավորյալ զավակ, համախմբեց նաեւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին, դարձավ հնարավորություն միասնական ջանքերով նվիրվելու նրա ամրապնդմանն ու հզորացմանը: Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով եւ մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը:
Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր եւ հետագա սերունդների կյանքում:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը եւ օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի եւ լուսավոր գալիքի:
Տիրոջ ողորմությունն ու շնորհները թող լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ. ամեն»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո