Ոչ միայն սանիկն է, այլև՝ ազգականը
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը, ում մեղադրում են 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ մատակարարելու մեջ, ինչի արդյունքում պատճառվել է գույքային վնաս՝ 9 մլն 359 հազար 083 ՀՀ դրամի չափով։ Անմիջապես լուր տարածվեց, որ Քոչար Խաչատրյանը Հրայր Թովմասյանի սանիկն է, ինչն էլ հասկանալի դարձրեց, թե ինչու են նյութական վնասի համար մարդուն կալանավորել՝ առանց վնասը հատուցելու հնարավորություն տալու։
Մենք տեղեկացանք նաեւ, որ Քոչար Խաչատրյանը ոչ միայն Հրայր Թովմասյանի սանիկն է, այլեւ ազգականը՝ հորեղբոր թոռը։ Պարզ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր իշխանությունները չգտան, անցել են նրա ազգականներին հետապնդելուն, որ Թովմասյանը ստիպված լինի հրաժարականի դիմում գրել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո