Իմքայլականները՝ զավեշտալի վիճակում
Ամիսներ առաջ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պատասխանելով ՍԴ նախագահին վերաբերող լրագրողի տված հարցին, շատ դիպուկ նկատել է, որ այն Ազգային ժողովի եւ նրա նախագահի լիազորությունների մեջ չի մտնում:
Թե ինչ եղավ Արարատ Միրզոյանի հետ, դժվար է ասել, բայց որ նա իր ասածին հակասող ելույթ ունեցավ մի քանի օր առաջ՝ փաստ է: տարօրինակ է, որ այս փաստը որպես ձեռք բերում Նիկոլ Փաշինյանը չներկայացրեց իր փաստերի շարքում:
Եթե իմքայլականների առաջնորդներից մեկը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի հասկանում, թե ինչու պետք է պաշտոնանկ արվի Հրայր Թովմասյանը, ապա ինչու ենք կենտրոնանում Հովիկ Աղազարյանի՝ իմքայլական պատգամավորի վրա, որը հայտարարել էր, որ եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք։
Մակունցը, իմքայլականների խմբակցության ղեկավարը, որը մշտապես աչքի է ընկնում Հովիկ Աղազարյանից ոչ պակաս զավեշտալի հայտարարություններով, շտապեց սրբագրել իր գործընկերոջը:
Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներքոնշյալ ձեւակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները եւ հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»:
Թե ինչ է ասել դրանից հետո Հովիկ Աղազարյանը, այդքան էլ կարեւոր չէ: Այս պատմության առանցքն այն է, որ իմքայլականները չեն տիրապետում իրավիճակին, նրանք չեն էլ հասկանում իրենց իսկ կայացրած որոշումների տրամաբանությունը, իմաստը, հիմքը:
Պատահական չէ, որ Մակունցը Հովիկ Աղազարյանին անդրադարձել է ֆեյսբուքյան գրառումով, քանի որ եթե զրուցեր լրագրողների հետ, ապա հավանորեն ավելի զավեշտալի վիճակում կհայտնվեր, քան իր գործընկերը, քանի որ որեւէ պատգամավոր չի կարող հիմնավորել, թե որ օրենքով կամ Սահմանադրության որ կետով կարող են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո