Եթե Քոչարյանի պաշտպանական կողմի փաստարկները հաշվի առնեն, գրավի միջնորդությունը պետք է որ բավարարվի. իրավական փորձագետ
«Գրավը համարում է կալանավորման այլընտրանքային միջոցը: Ինչպես տեսանք, դատական նիստի ընթացքում պաշտպանական խումբը ներկայացրեց այն փաստարկները, որոնք ապացուցում են, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, նախաքննության մարմինների աշխատանքին չի խոչընդոտի, այսինքն՝ չի թաքնվի, ապօրինի ազդեցություն չի ունենա դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, օրինակ՝ վկայի: Այս բոլոր հանգամանքերը նշելով` պաշտպանական կողմը դատարանից խնդրեց կալանավորման փոխարեն գոնե գրավ կիրառվի»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով օրերս կայացած դատական նիստն ամփոփելով Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ-ի իրավական փորձագետ Նարե Ավետիսյանը:
Անդրադառնալով մեղադրող կողմի ներկայացրած հակափաստարկներին, թե անձը առողջական խնդիրներ ունենալով տոմսը շուտ էր ամրագրել, սակայն հետ իմանալով, որ հնարավոր է՝ խափանման միջոց կիրառվի, դրա համար հետ է վերադարձնել ավիատոմսը, Ավետիսյանը ասաց, որ ինչպես նշել է պաշտպանական կողմը, դրանք հակափաստարկներ չէին, այլ պարզապես միջոց՝ անձի փախուստը հաստատելու համար:
Հարցին, թե ի՞նչ անկալիք կան վաղվա դատական նիստից, դատարանը կբավարարի՞ գրավի միջնորդությունը, փորձագետը նշեց՝ Քրեկան դատավարության օրենսգրքով առաջնորդվելու, պաշտպանական կողմի մատնանշած փաստարկները հաշվի առնելու պարագայում՝ արդար որոշում կկայացվի:
«Դատավարության ընթացքում էական է, թե ինչպիսի նյութեր և ինչպիսի փաստարկներ կներկայացվի: Պաշտպանական կողմը այս առումով հիմնավոր փաստարկներ է ներկայացրել, և եթե դատարանը դա հաշվի առանի, պետք է որ բավարարի միջնորդությունը»,- նկատեց իրավական փորձագետը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո