Մեկ գործով պայմանավորված լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ. փաստաբան
Մեկ գործով պայմանավորված լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ, իրավական պետությանը ոչ հարիր գործողություններ են իրականացվում գործադիր մարմնի կողմից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սահմանադրական դատարանի դատավորի դեմ սկսված այս գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, ինչ դաշտում արգելափակվեցին դատարանների դռները, սկսվեց գործընթաց դատավորների դեմ, Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումից հետո դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսվեց հարձակում տարբեր մեթոդներով, դա շարունակվեց, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակման որոշում կայացրեց, կասեցվեց գործը եւ փոխանցվեց ՍԴ, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, կասեցվեց գործունեությունը, բնականաբար երբ Քոչարյանի գործը ՍԴ–ում էր գտնվում, իշխանությունները հասկանալով, որ չեն վերահսկում ՍԴ–ն, սկսեցին այդ գործընթացը»,–նշեց նա։
Փաստաբանը նշում է՝ բացահայտ ճնշումներ են գործադրվում դատական իշխանության նկատմամբ. «Մեզ համար ակնհայտ է, որ գործադիր մարմինը փորձում է ամեն կերպ իր հսկողությունը սահմանել դատական համակարգի եւ ՍԴ–ի նկատմամբ»։
Իշխանությունները հասարակությունից ծածուկ փորձում էին ճնշումներ գործադրել դատարանների նկատմամբ, սակայն հայտնի գաղտնալումների հրապարակումից հետո դա անում են ուղղակի եւ բոլորի աչքի առաջ, բացահայտ ճնշում են գործադրում դատարանների վրա»։
Նրա համոզմամբ՝ դատական իշխանությանը գործադիրի միջամտություններին հասարակությունը պետք է արձագանքի եւ թույլ չտա. «Մի գործով պայմանավորված անթույլատրելի է գործադիրի միջամտությունը դատական համակարգին եւ սա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու պետության համար, կարծում եմ հասարակության պարտնքն է ամեն ինչ անել, որ այդպիսի միջամտությունը կանխվի։ Հարցը հասել է նրան, որ պատգամավորն է հնչեցնում կարծիք, որ եթե «Իմ քայլը» խմբակցությունը ինչ–որ բան ցանկանում է, ոչ ոք խոսելու իրավունք չունի, սա լուրջ մարտահրավեր է իրավական պետությանը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո