Փաշինյանի հույսը անգրագետ պողոսներն են
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը կրկին անգամ միայն ավելացրեց մտավախություններն ու անհանգստությունները, կրկին անգամ ապացուցեց, որ երկիրը կառավարում են առաջնայինը երկրորդայինից չտարբերող, հախուռն եւ տարերային որոշումներ կայացնող մարդիկ:
Ի՞նչ մտածես պետության այն ղեկավարի մասին, որն անդադար սպառնում է բանտով, սպառնում է ասֆալտին փռելով, բայց այսքանից հետո փորձում է իրեն ժողովրդավար գործիչ ներկայացնել:
Ամբողջովին բռնապետական կառավարում ՔՊ-ում, ամբողջովին բռնատիրական եւ բացարձակ միապետական կառավարում Իմ քայլում, եւ անդադար փորձեր երկիրը կառավարել նույն մեթոդներով եւ եղանակներով:
Նիկոլը Փաշինյանը խաղում է անգրագետ պողոսների հույզերի վրա եւ շարունակ նրանց համոզում է, թե իրենց լավ ապրելու միակ տարբերակը մարդկանց կալանավորելն ու բանտարկելն է:
Թալանչիներ, կոռումպացված տարրեր կան անգամ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ նույնիսկ Նորվեգիայում: Նրանց ձերբակալում են, կալանավորում եւ եթե բավարար ապացույցներ են լինում՝ դատում: Հիմա հատուկ Նիկոլ Փաշինյանի համար՝ ոչ ԱՄՆ-ի, ոչ Գերմանիայի, ոչ Նորվեգիայի, ոչ Ճապոնիայի ղեկավարները ֆեյբուքում անդադար չեն գրում թալանչիներին բանտ գցելու մասին, իրենց ելույթներում չեն բղավում այդ մասին: Չեն բղավում, չեն գոռում, քանի որ դա ոչ թե իրենց, այլ համապատասխան մարմինների գործն է:
Այս գրառումները, ելույթները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է նաեւ դատաիրավական համակարգի գլուխը, առաջնորդը, բացարձակ ղեկավարը եւ որեւէ մեկն իր շրջապատից չի ասում՝ ընկեր, բարեկամ, հանդարտվիր, դու չէ որ այդ գործերով պետք է զբաղվես, քո գործառույթներն այլ են:
Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է թալանչիներից, անդադար խոսում է թալանչիներին բանտ նետելու մասին, փորձելով տպավորություն ստեղծել, թե ատելով ատում է կաշառքը, կյանքում մոտ չի եղել հովանավորչությանը եւ կաշառակերությանը, որ մտքի հեռավոր ծայրով անգամ չի անցել խոշոր հարկատուների հետ սերտ հարաբերություններ հաստատելու մասին:
Գիտնականները վաղուց, շատ վաղուց պարզել են, որ հարբեցողությունը տեղի եւ անտեղի քննադատում են նրանք, ովքեր հարբեցող են, բայց իրենց թվում է, թե այդ մասին շրջապատը չգիտի: Թմրամոլներին անդադար քննադատում եւ դատապարտում են նույն թմրամոլները, որոնց թվում է, թե դեռ որեւէ մեկը գլխի չի ընկել, որ ինքը թմրամոլ է: Նույնը անում են նաեւ այն խաղամոլները, որոնց թվում է, թե որեւէ մեկը չգիտի իրենց վնասակար հակումների մասին: Արտաամուսնական կապերի մեջ մտնող կանայք էլ, որոնց թվում է, թե իրենց հերոսական արշավները գաղտնի են մնում, անդադար խոսում են բարոյականությունից եւ ամուսնական հավատարմությունից: Սա է իրականությունը:
Եւ հանրության առողջ հատվածն իրոք հոգնել է անդադար լսել բռնել, թալանել, բանտ, դատ եւ նմանատիպ արտահայտությունները, որոնք բացասական էներգետիկ դաշտ են ստեղծում երկրում: Երկիրը հոգնել է: Երկիրը հոգնել է ընդամենը մեկ տարում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո