ՃՈ պետը գոհ է «գործ տալու օրինագիծ» որակված նախագծից
«Ժողովուրդը» գրում է. «Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում: Եվ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ամեն քայլափոխի ճանապարհային ոստիկանության տեսուչը չի կարող հայտնվել, դա փաստ է: Ես ասեմ` շատ վարորդներ, որոնք հաճախակի խախտումներ են կատարում, արդեն իսկ կվախենան, որ իրենցից մի երկու քայլ այն կողմ գտնվող քաղաքացին կարող է նկարել եւ ուղարկել ճանապարհային ոստիկանություն: Այստեղ ես վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ` կծանրաբեռնվի աշխատանքը, բայց բոլորը կհասկանան, որ ամեն քայլափոխի իրենց կատարած խախտումները, հնարավոր է, քաղաքացիները նկարեն»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո