Արգելված «պտուղը»` ձկան փառատոնին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել եւ քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է:
Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սեւանա լճում կա ձկնորսություն եւ դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որեւէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, եւ մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաեւ խնդրելով կարգավորել այս ոլորտը»:
Թերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որեւէ տեղ, որեւէ բան չհամտեսեց, այդ թվում նաեւ սիգ»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո