Տպավորություն է, որ ԼՀԿ-ն, լինելով ընդդիմություն, քողարկված ձևով աշխատում է Փաշինյանի հետ. Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացնելը ճիշտ մոտեցում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ փաստացի իշխանությունն ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը հարմարացրեց կոնկրետ ԼՀԿ-ի առաջարկի հետ:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագիծը:
«Հիշո՞ւմ եք, որ երբ ԼՀԿ-ն նույն առաջարկն անում էր ընդամենը մի քանի ամիս առաջ, «Իմ քայլը» դաշինքի անդամները ջանասիրությամբ մերժում էին առաջարկը և ինչպիսի հիմնավորումներ էին բերում, թե իբր դա հնարավոր չէ աշխատեցնել: Բայց պարզվեց այն պահին, երբ որ Փաշինյանին շահավետ եղավ Վանեցյանին ինչ-ինչ պատճառներով հրաժարականի ուղարկել, նրանք միանգամից ԼՀԿ-ի առաջարկն օգտագործեցին»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենի արդյունքում ԼՀԿ-ն վատ համբավ ձեռք կբերի: «Ֆորմալ ԼՀԿ-ի առաջարկը լավ առաջարկ էր, բայց փաստացի այն օգտագործվեց իշխանության կողմից, և բոլորի մոտ այնպիսի տպավորություն է առաջացել, որ ԼՀԿ-ն քողարկված ձևով համագործակցում է Փաշինյանի հետ: Այնպիսի տպավորություն կա, որ Փաշինյանն իր թիմի զգալի մասին չի վստահում և անվստահության պակասը կոմպեսացնում է ԼՀԿ-ի միջոցով: Ես կարծում եմ, որ այս պարագայում ԼՀԿ-ն որոշակի խնդիրներ կունենա, առնվազն իր վարկանիշի վերաբերյալ. երբ որ հայտարարում է, որ ինքն ընդդիմություն է, ըստ էության շատերի մոտ կասկած կառաջանա իրենց ընդդիմության փաստարկի վերաբերյալ»,-ասաց նա:
Երվանդ Բոզոյանը նշեց, որ փաստացի Փաշինյանը, իր նպատակներից ելնելով, փորձում է այս առաջարկը ձևակերպել, իբրև թե ընդդիմությունից է գալիս, և ձևակերպել իր նպատակները: «Բոցաշունչ ձևով Փաշինյանի կողմնակիցների կողմից մերժվում էր այս առաջարկը, և մի շարք փաստարկներ էին բերվում, որ ՀՀ-ն պատրաստ չէ դրան, նույնիսկ ասում էին, թե նոր Վանո Սիրադեղյան եք ուզում ձևավորվի Հայաստանում, բայց այսօր փաստացի այդ նույն արգումենտներն անտեսելով՝ աշխատում են, այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ «Լուսավոր Հայաստանը» քողարկված ձևով աշխատում է Փաշինյանի հետ՝ լինելով ընդդիմություն: Այսինքն` այս իշխանությունն իր այս քայլերով փաստացի կարող է հեղինակազրկել այն գաղափարը, որ այս կառույցները պետք է քաղաքական բնույթ ունենան, և փաստացի սուպերվարչապետական համակարգը փոխվի»,-նշեց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո