Դատավորի որոշում, որը փոխելու է երկրի ընթացքը
Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել–չփոխելու թեմայով, բայց սա սովորական դատական որոշում չի լինելու: Այս որոշումից է կախված լինելու երկրի զարգացման հետագա ընթացքը:
Որոշումը շուտով կհրապարակվի: Իհարկե, զուտ իրավական տեսանկյունից որոշումը պարզ է՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, բայց հաշվի առնելով իմքայլականների հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործողությունները, ստիպված ենք մտածել, որ կարող է եւ օրենքը ստորադասվել ինչ-որ մեկի կամքին եւ քմահաճույքներին:
Այն ինչ արեցին երեկ Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, իմքայլական պատգամավորները՝ մեր երկրի ամոթն ու խայտառակությունն էր: Նրանք թքեցին պետության հիմքերի վրա, նրանք իրենց եւ իրենց առաջնորդի քմահաճույքը վեր դասեցին պետական շահից, օրենքներից եւ ազգային շահից:
Իսկ ի՞նչ կլինի, եթե դատավորը տեղի տա ճնշումներին եւ ակնհայտ ապօրինի որոշում կայացնի:
Իհարկե, մի փոքրաթիվ զանգված կհայտնվի հոգեխանգարմունքի մեջ, իրենց երջանիկ կզգան, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ապօրինի որոշումը կհանգեցնի ծանր հետեւնանքների:
Հայաստանը կհայտնվի բացարձակ հակաօրինական վիճակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հայաստանը էլ ավելի հետ է շպրտվելու: Սկսվելու է մի գործընթաց, որը ոչ միայն ապօրինությունների շարքն է երկարացնելու, այլ Հայաստանը դարձնելու է ավելի աղքատ, ավելի խոցելի:
Երկրում էլ ավելի կխորանա եւ կխտանա ատելության եւ թշնամանքի մթնոլորտը: Կշարունակեն հակահեղափոխականների հետապնդումների, կշարունակվեն ապօրինի որոշումների կայացումները, կշարունակվեն պետությանը հարվածող օրենքների ընդունումները:
Իհարկե, այս ամենը երկար չի կարող տեւել հաշվի առնելով այն ռեսուրսը որ ունի իշխանությունը եւ այն քայլերի շարանը, որ նրանք անում եւ անելու են: Սա կարճ է տեւելու, բայց հետեւանքները ծանր են լինելու: Իսկ հետո գալու է մեկ այլ բարդ շրջան, երբ շատերն ամաչելու են իրենց արածների եւ ասածների, գրառումների եւ հայտարարությունների համար, երբ պատասխան են տալու իրենց գործողությունների համար: Եւ հենց այս փուլն է, որ պետք է հնարավորին չափ արագ անցնել, որ վերջապես Հայաստանը ընկնի զարգացման նորմալ ռելսերի վրա:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո