Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում 2019թ. գարնանը մեկնարկել են տեխնոլոգիական կրթական ծրագրեր, իսկ դրական արդյունքների շնորհիվ ծրագիրը Հոկտեմբերին կմեկնարկի նաեւ Արագածոտնի մարզում (գրանցվելու համար՝):
«Ծրագրի արդյունքներն աննախադեպ են: Ունենք մոտ 70 ուսանող յուրաքանչյուր մարզում եւ ավելի քան 150 դիմորդ: Ցավոք մարզերում կրթական հաստատություններում առկա պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով ուսանողներ: Պետք է փաստեմ, որ Վայոց Ձորում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղում եւ Տարածաշրջանային Պետական քոլեջում, Տավուշում՝ ԵՊՀ մասնաճյուղում համակարգչային լսարանները ոչ բավարար հագեցվածություն ունեն եւ ոչ էլ ենթակառուցվածքներ, սակայն մեզ համար կարեւոր է այս ծրագիրն իրականացնել հենց մարզերում առկա ուսումնական հաստատությունների ներսում:
Այս փուլում ցանկանում ենք, որ ծրագրի մասին տեղեկությունները հասնեն հատկապես մարզերի երիտասարդներին եւ նրանց, ովքեր մարզերից եկել են Երեւան սովորելու, բայց աշխատելու հեռանկարի դեպքում դեմ չեն լինի վերադառնալ հայրենի մարզ եւ աջակցել մեզ՝ ծրագրի իրականացման գործընթացում»,- ընդգծել է ԳՏՏԿ տնօրեն; Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակում դասավանդում են Երեւանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցները: Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպիչները նպատակ ունեն բանակցել Երեւանի եւ արտերկրի ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին, որպես պոտենցիալ կադրեր, հենց մարզում գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպիչների խոսքով, կարեւորվում են նաեւ տեղական ընկերությունների ձեւավորումը, ինչը բավական լուրջ եւ հեռանակարային քայլ է մարզերի հզորացման համար. « այս տարի Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ հայտարարեց Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ հատուկ պայմաններով միայն մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների համար:
Երբ սկսում էինք ծրագիրը մարզերում, քչերն էին հավատում, որ հնարավոր է երեւանյան տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին հրավիրել դասավանդելու, սակայն այսօր Պիքսարտի; Սիներջիի եւ այլ մեծ ընկերությունների բազմազբաղ մասնագետնրն իրենց շաբաթ կիրակին հանգստանալու փոխարեն անցկացնում են մարզերում հզորացնելու երիտասարդներին իրենց օրինակով,
ԳՏՏԿ-ը հիմնադրվել է 2005թ. Գյումրիում ՀՕՖ-ի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից մի շարք ամերիկահայ բարերարների աջակցությամբ: Այսօր ՁԻՀ-ի կողմից Գյումրիում ու Վանաձորում գործում եւ բազում հաջողություններ են գրանցել ու գրանցում տեխնոլոգիական Կենտրոնները, ինչն էլ գրավականն է այն բանի, որ այս ոլորտի ապակենտրոնացմամբ հնարավոր է երկրի հավասարաչափ զարգացում, արտագաղթի կանխում եւ ուղեղների շնորհիվ աշխատատեղերի ստեղծում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո