Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն. Լցվե՝ք դատարան. Վիկտոր Սողոմոնյան
Պետք է արձանագրեմ, որ տխուր օրինաչափություն է դարձել,որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված դատական նիստերից առաջ կամ հետո իշխանությունները ջղագրգիռ գործողություններ են կատարում ու փորձում են հարձակվել այս կամ այն դատարանի վրա՝ կախված նրանից, թե որ դատարանն է այդ հարցով զբաղվում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ՍԴ վերաբերյալ հայտարարություններին:
«Ցավոք, այս անգամ էլ բացառություն չէր ու շատ կոպիտ հարձակում էր, ապօրինություն ամենաբարձր աստիճանով, երբ խորհրդարանի ղեկավարն է խոսում, հետո՝ գործադիրի ղեկավարը: Այստեղ արդեն էլ զարմանալու բան չկա, ես չեմ զարմանա, որ վաղը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ, ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն, լցվեք դատարան, կամ փակեք, արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում:
Ինչ վերաբերում է Մարտի 1 բացահայտմանը, արդեն ծիծաղելի էլ չէ, Մարտի 1 բացահայտումը սկսվեց նրանից, թե իբրեւ մարդկանց են սպանել, հետո դարձավ, թե տանկեր են հանել, հիմա էլ ասում են, զորքը բերել էին, որ պատուհանի վրա կրակեն: Սա արդեն ծաղրուծանակ է, ցավում եմ, որ այդ մտահորիզոնով մարդը մեր երկրի ղեկավարն է»,- ասաց Սողոմոնյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո