«Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
«Իմ քայլը» խմբակցությունը ձեւավորվել է բոլորիս հայտնի պայմաններում, այն ունի շատ լուրջ աշխատանք կատարելու որպես քաղաքական մեկ ամբողջություն կայանալու համար: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք այդ աշխատանքը պետք է կատարեն:
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարբեր հարցերում կարծիքները կիսվել են, հնարավո՞ր է, որ դա հանգեցնի խմբակցության փլուզման, ապա նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Փաշինյանը պատասխանեց. «Կհաջողվի՞ կատարել այդ աշխատանքը՝ լավ, չի հաջողվի կատարել այդ աշխատանքը՝ էլի լավ, ոչ մի ողբերգություն չկա: Եթե «կարողա»-ներով խոսենք, կարող է չհանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա:
Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական երկիր: Այս շրջանակներից ներս ինչ էլ տեղի ունենա, դա ողբերգություն չէ: Ոչ միայն ողբերգություն չի, այլ դրանք նորմալ պրոցեսներ են»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո