«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց սեպտեմբերի 13-ին ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենք խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել եւ գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը, դատարանն էլ որոշել է 20 միլիոն դրամի գրավ կիրառել:
Պաշտպանը նշեց, որ գործը քրեական չէ, այլ քաղաքացիաիրավական հարթության մեջ է գտնվում եւ այդ առումով իր պաշտպանը շատ կարեւոր, առանցքային ցուցմունք կտա, նաեւ փաստաթղթեր կներկայացնեն:
«Հույս ունենամ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն կիրականացնի, քաղաքացիաիրավական հարաբերություններին գնահատական կտա եւ քրական գործին վերջ կտրվի: Նախաքննությունը այս պահին շարունակվում է, մոտակա ժամանակներում շատ կարեւոր նշանակություն ունեցող ցուցմունքներ կտանք, փաստաթղթեթեր կներկայացնենք եւ կապացուցենք, որ գործն ընդհանրաքպես քրեական չէ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսանդր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի եւ դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո