37 թ.-ին ակտիվ քաղաքացիները ակտիվություն ցույց տալով 4 միլիոն հոգի մարդ դատեցին. Արման Աբովյան
Հիշեցնեմ մի շատ հետաքրքիր պատմություն ակտիվ քաղաքացիների մասին։ Կար մի այսպիսի պետություն՝ Սովետական միություն, և 37 թվականին ակտիվ քաղաքացիները ակտիվություն ցույց տալով 4 միլիոն հոգի մարդ դատեցին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում ասաց հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում:
«Կար նաեւ մի պերսոնաժ Պավլիկ Մորոզով, որ իր պապային հանձնել էր, եւ ինքն էլ էր դարձել հերոս: Ես ոչ մի բան չեմ փորձում սրանով ասել: Պարզապես ասում եմ, որ ակտիվ քաղաքացին նա չէ, ով ոստիկանություն է միշտ գնում, այլ նա է, ով չի խախտում օրենքը, ով այն բարոյական ներքին հենքը ունի, որ ինքը իրեն թույլ չի տալի։ Եկեք դրա վրա աշխատենք»,- ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ օրենքի նախագիծը սխալ է, չի կարելի մարդկանց մեջ սերմանել դա:
«Գնացեք քաղմաս, վազելով։ Հանկարծ եթե տեսաք հարևանը քեֆ է անում ժամը 8-ին, զանգեք, գան հավաքեն, օրինակ, չէ: Ճանապարհների որակը բավարարո՞ւմ է, որ վարորդը առանց խախտումներ անելու քշի, իհարկե՛ ոչ, լուսավորությունը բավարարո՞ւմ է՝ ոչ, կա մարդկանց մեջ ատելությո՞ւն կա՝ այո։ Այս պարագայում մենք տալիս են իրենց ձեռքը «ինստրումենտ»: Դե եկեք Ոստիկանությանն ասենք՝ գնացեք տուն, էլ մնում է ի՞նչ անի, եկեք մենք ակտիվ քաղաքացիներով նայենք ամեն ինչին։ Պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ ցրում ենք Ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամբողջը անելու: Ժողովուրդ ջան, ի՞նչ եք անում, օրենքը չի ծառայելու նպատակին»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ օրինագծի էությունը հատուկ հավելվածի ստեղծման մեջ է։ Դրա օգնությամբ ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապի միջոցով կարող է ոստիկանություն իրավախախտման մասին տեսանյութ ուղարկել, որից հետո ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։
Ընդ որում, իրավախախտման վերաբերյալ հայտնող քաղաքացու անձը գաղտնի կմնա, եւ հետեւաբար, նրան ոչ ոք չի կարողանա «գործ տվողի» պիտակ կպցնել։
Նշենք նաեւ, որ մինչ թավշյա հեղափոխությունը ոստիկանությունը պատրաստվում էր օգտագործել շարժական տեսագրող սարքեր, սակայն բախվելով հասարակական տարակուսանքի հետ, ստիպված էր նահանջել։ Այժմ ամեն ինչ կարվի քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ակտիվ աջակցությամբ։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո