Այնտեղ այնքան ուրան կա, որ ոչ մեկ չգիտի. Գնդեվազ գյուղի բնակիչը՝ Ամուլսարի հանքի մասին
Մեր գյուղը հազար տարեկան կա, գյուղը կյանքում չի փոխվի, ուզում ես Փաշինյան գա, ուզում ես Ամերիկայի թագավոր գա... թուրքերը չեն կարողացել մեր գյուղը տեղից շարժել, հիմա երկու լակոտ եկել են, ուզում են խառնել իրար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գնդեվազ գյուղի բնակիչ Խաչիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:
Նա նշեց, որ 7 տարի Ամուլսարի շրջանում աշխատել է Արփա-Որոտան թունելի կառուցման շրջանակում և գիտի այնտեղ ինչ կա. «Այնտեղ այնքան ուրան կա, որ ոչ մեկ չգիտի, իզուր ժողովրդին ոտքի են հանել, խառնել իրար: Այդտեղի ոսկիները անգլիացիները, ամերիկացիները տարել են, այնտեղ ոսկի չկա»:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի հարցին, ապա Խաչիկ Հարությունյանն ասաց, որ սուտ է, որ ասում են, թե աշխատանք չկա՝ եթե մարդ ցանկանա, կգտնի աշխատանք. «Հանքը որ մի հատ պայթեցնում էին, մեր մեքենան այստեղ կանգնած էր լինում և մեծ շերտով փոշի էր նստում, արդեն գիշերն էին պայթեցնում, որ ժողովուրդը ձայն չհանի»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո