Ուկրաինայի ԿԸՀ-ն կլուծարվի. Գերագույն ռադան պաշտպանել է Զելենսկիի առաջարկը
Ուկրաինայի գերագույն ռադան սեպտեմբերի 13-ին կայացած նիստում 341 ձայնով պաշտպանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը, հաղորդում է korrespondent.net-ը:
Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը նշել է, որ ԿԸՀ բոլոր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունենում «նախագահի պատճառաբանված բացատրությամբ»:
«Եվրոպական համերաշխություն» խմբակցության ղեկավար Արթուր Գերասիմովը հայտարարել է, որ նման դեպքերում ԿԸՀ-ի անդամները հրավիրվում են Ռադայի նիստին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Եվրոպական համերաշխություն» և «Ձայն» խմբակցությունները դեմ են քվեարկել:
ԿԸՀ-ի լուծարման օգտին ծրագրված էր քվեարկել նախօրեին, սակայն այն հետաձգվել էր:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո