Իսրայելական դրոններ արտադրողը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել
Իսրայելական «Israel Aerospace Industries LTD.» ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը:
«Israel Aerospace Industries LTD-ի ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- նշել են գերատեսչությունից: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեեւը:
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Israel Aerospace Industries-ը Ադրբեջանի հետ ակտիվորեն համագործակցում է: Մասնավորապես՝ ընկերությունից Ադրբեջանը գնել է «Harop» անօդաչուն եւ այլ սարքավորումներ:
Israel Aerospace Industries-ը, IAI (Իսրայելի ավիացիոն արդյունաբերություն), որը հիմնադրվել է 1953 թվականին, գործունեություն է իրականացնում ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում: Ընկերությունը, մասնավորապես, զբաղված է ավիատեխնիկայի եւ ավիոնիկայի, տիեզերական արբանյակների, կապի եւ հետախուզության համար սարքերի եւ սարքավորումների արտադրությամբ, անօդաչու թռչող սարքերի աշխարհում առաջատար մշակողներից եւ արտադրողներից մեկն է, դրանցից մի քանիսը նմանակը չունեն ավիաշինության համաշխարհային պրակտիկայում: IAI-ն Իսրայելի առաջատար տեխնոլգիական-արդյունաբերական ընկերություններից մեկն է, որտեղ աշխատում է մոտ 16 հազար մարդ, վաճառքի տարեկան ծավալը անցնում է 3,3 մլրդ դոլարից, նշում է աղբյուրը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո