Կեցցե՞ նոր Պապին
Հակաքոչարյանական փողոցային պայքարի իմիտացիան դրվել է ՀԱԿ-ի վրա։ Վարչապետ Փաշինյանն այն վիճակում չէ, որ կարողանա փողոց հավաքել։ Ավելին՝ նա ինքն ունի մի քանի հակափողոցներ, որոնց դեմը չի կարողանում առնել։ Նա ամեն կերպ խուսափում է նման նախաձեռնություններից։ Հենց այդ պատճառով այդ ամենաանպատվաբեր գործը դրվեց ՀԱԿ-ի վրա։
Մեր տեղեկություններով, դրա համակարգողը Փաշինյանի խոսնակ, իսկ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Վարդան Օսկանյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է։ Ամենայն հավանականությամբ նա լուծում է երկու խնդիր։ Նախ՝ միավորներ հավաքել Փաշինյանի մոտ, արադարցնելու համար սեփական գոյությունը, երկրորդ՝ վերցնել ՀԱԿ կառավարումը։
Ըստ էության ՀԱԿ-ի ժողովուրդը հասկանում է, որ Պապին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի կարող ունենալ որեւէ քաղաքական հեռանկար, եւ վերջնակապաես չկործանվելու համար անհրաժեշտ է նոր Պապի։
Վլադիմիր Կարապետյանն էլ հենց այդ նոր Պապիի հայտն է ներկայացնում։ Նման մի քանի էժան ակցիաներից հետո, ունենալով Փաշինյանի համաձայնությունը Վլադիմիր Կարապետյանը հանգիստ կարող է ՀԱԿ-ի ժողովրդին ասել, որ սա է « մեր ազնի ցեղը» կործանումից փրկելու միակ ճանապարհը։ Սա իհարկե, որեւէ նկատելի հեռանկար չի բացի ՀԱԿ-ի համար, բայց կուսակցության կնիքը եւ բլանկը կարող է հայտնվել Վլադիմիր Կարապետյանի ձեռքում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործվել անձնական նպատակներով։
Մեր տեղեկություններով, ի դեպ, վերջին ամիսներին, նրանք ովքեր հանդիպում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ասում են , որ առաջին նախագահը բոլորին ասում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, եւ որ այդ գործընթացը պետք է օր առաջ կանգնեցնել։ Պնդում ենք, մեր տեղեկությունը ստույգ է, իսկ այդ դեպքում զուտ մարդկայնորեն ցանկալի չէ հավատալ, որ այդ բառերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին դուր գալու համար կարող է ինքնուրույն եւ ինքնակամ կազմակերպել ինտելեկտով չծանրաբեռնված տասնյակների փողոցային ակցիաներ։ Մյուս կողմից՝ ինչ իմանաս։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո