ՌԴ փոխվարչապետը չի բացառում ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակի տրամադրումը
ՀԱՊԿ-ն միշտ կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ համագործակցությունը։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի ղեկավար Յուրի Բորիսովը։
Պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանին գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին, Բորիսովը հիշեցրեց, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները երբեմնի միասնական ընտանիքից էին։ Դա վերաբերում է նաեւ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ռազմական ուժի որոշակի հավասարակշռությանը։
«Այդ պատճառով մենք բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շատ կշռադատված եւ մտածված քաղաքականություն ենք վարում։ Հավատացեք, Ռուսաստանը չի ցանկանում սրել հակամարտությունը, այլ հակառակը՝ ամեն կերպ նպաստում է, որպեսզի հակամարտությունը վերանա»,- հայտարարեց Բորիսովը՝ հիշեցնելով այդ գործընթացում ՌԴ նախագահի դերի մասին։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը չի բացառում Ադրբեջանին կարգավիճակի տրամադրումն այն դեպքում, երբ Հայաստանը դեմ է հանդես գալիս, Բորիսովը հիշեցրեց, որ կազմակերպությունում հարցերը լուծվում են կոլեկտիվ կարգով։ Այդ պատճառով համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունը նման որոշման անհրաժեշտություն տեսնի, ապա որոշումը կընդունվի կազմակերպության կանոնադրության, կանոններին եւ կանոնակարգին համապատասխան։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո