Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա լրատվականներին տված հարցազրույցներում տարբեր կարծիքներ են հայտնում
2019թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 203 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, իսկ 187-ը՝ չեզոք։
ԱԺ Նախագահի գործունեությունն այս տասնօրյակում ևս բացասական է գնահատվել։ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը դժգոհել է ԱԺ աշխատանքներից։ Ըստ նրա՝ ԱԺ-ում կիսատաբատով կամ բոթասներով չի կարելի աշխատել՝ նկատի ունենալով ԱԺ աշխատակիցներից մեկի աշխատանքի հաճախելու ոճը։ Նա գտնում է, որ այս ամենը Արարատ Միրզոյանի թողտվության արդյունքն է։
Լրատվականները նշում են, որ ԱԺ պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անուղղակի, բայց միացել է Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված սկանդալին, ընդ որում՝ դեմ լինելով հենց Արսեն Թորոսյանին։ Լրատվականները նշում են, որ Նարեկ Զեյնալյանն «Իմ Քայլը» դաշինքում Արարատ Միրզոյանի ամենավստահելի մարդկանցից մեկն է և ԱԺ նախագահի երեխաների կնքահայրն է։
Նշվում է նաև, որ Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվականներին հարցազրույց են տալիս և նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ են հայտնում։ Օրինակ՝ վարչապետը օտարերկրյա պարբերականին հարցազրույց է տալիս, նշում է, որ Արցախի իշխանությունների հետ, տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ունի, դժվարություններ կան, իսկ Արարատ Միրզոյանը օտարերկրյա լրատվականների հետ զրույցում մեղադրում է այն անձանց, որոնք հարցականի տակ են դնում Արցախի ու Հայաստանի իշխանությունների միասնականությունը։
«Սասնա Ծռեր» կուսակցությունը գտնում է, որ սեպտեմբերի 2-ը՝ Արցախի անկախության օրը, կեղծ օրակարգ է։ Նրանց հրապարակման մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է «կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո