Այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է. Փաշինյան
Կառավարությունը հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագիծը մոտ մեկ տարի քննարկվել է այս խմբագրությամբ, այսինքն՝ բավական երկար քննարկված հարց է։ Նախագծի որոշ դրույթներ ավելի ուշ՝ մինչև 2024 թվականն են ուժի մեջ մտնելու։
«Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այս օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են բնակչության շրջանում զանգվածային մշակութային փոփոխության՝ հարգելու միմյանց առողջության իրավունքը և գնահատելու առողջությունը: Եվ հիմա է հենց այդ ժամանակը, ուշացած է, բայց ավելի ուշացնել այլևս չենք կարող, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին՝ առողջ և զարգացա՞ծ, թե հիվանդ ու դժվարություններ ունեցող»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը՝ կոչ անելով հանրային սննդի հաստատություններին՝ կամավոր կերպով որդեգրել առանց ծխի տարածքների քաղաքականությունն իրենց ռեստորաններում։ «Մենք հիմա ունենք նման ռեստորաններ, որոնք եկամուտների առումով ոչ մի խնդիր չունեն, հակառակը, երբեմն նստելու տեղ չեն ունենում»,-ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե խնդիրն այն է, որ որոշակի ժամանակ պետք է տալ բիզնեսին, ինչը օրենքի նախագծով սահմանվում է։ Նա նշեց, որ այս կառավարությունը ծխողների ամենաքիչ թիվ ունեցող կառավարությունն է։
«Կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում։ Եվ շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում, իրավապահ բլոկում չգիտենք ինչ վիճակ է։ Ոստիկանության պետը չի ծխում, ԱԱԾ պետը թաքուն է ծխում։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը նման որոշում պետք է ընդունի։ Ի դեպ, արձանագրենք, որ մեծամասնությունը ծխող են եղել։ Ես ինքս ծխել եմ երկար տարիներ և ի վերջո թողել եմ ծխելը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո