Արդարացված Նորատուսցի Ալիկը Վերաքննիչի կողմից մեղավոր ճանաչվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի գործով որոշումը։ Դատարանը որոշեց մերժել Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը մասնակի բեկանեց։ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց դիտավորությամբ առողջությանը միջին վնաս պատճառելուն դրդելու համար և դատապարտեց 4 տարվա ազատազրկման. պատժին հաշվակցեց կալանքի տակ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը, սակայն համաներման հիմքով նրան ազատեց պատժի կրումից։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ 2018թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով՝ Ալիկ Բանդուրյանը արդարացվեց եւ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, Պետրոս Իսրայելյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար եւ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից, իսկ Ալիկ Բանդուրյանի թիկնապահը՝ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանը արդարացվեց։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո